Եթե Դուք մասնագետ եք, որը 
  
1․ ցանկանում է կիսել իր գիտելիքներն ու փորձառությունը ավելի լայն լսարանի հետ, 
  
2․ ունի փորձ և պատկերացումներ՝ ինչպես կարելի է օգտակար լինել  մասնագիտական թեմայով հետաքրքված անձանց, 
  
 
ապա Ձեզ հրավիրում ենք դառնալ դասընթացավար մեր առցանց կրթական հարթակում։ 
EduMedu-ն Հանրային լրագրության ակումբի կրթական հարթակն է, որն անվճար և ճկուն միջոց է բոլոր սովորողների համար։ Դառնալով մեր հարթակում դասընթացավար՝ Դուք հնարավորություն կունենաք օգնել ուրիշներին հասնել իրենց  նպատակներին։ Ազատություն կունենաք ստեղծել դասընթացներ և տեղադրել նյութեր, որոնք արտացոլում են Ձեր տեսակետն ու փորձը: Դուք կարող եք կիսվել վիդեո դասերով, գրել հոդվածներ, ըստ դասերի ձևակերպել առաջադրանքներ և այլն: 
 
 
Ուրեմն ինչո՞ւ հենց այսօր չմիանալ մեր դասախոսների և սովորողների համայնքին: Միասին մենք կարող ենք փոփոխություն մտցնել սովորողների կյանքում։ 
