Ռազմավարական հաղորդակցություն

Ինչպե՞ս արդյունավետ հաղորդակցվել եւ ուղերձները դարձնել ազդեցիկ: Ինչպե՞ս գտնել թիրախային խումբը և հասկանալ նրան:

Դասերի այս շարքը օգնում է զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են հստակ նպատակներ ու արժեքներ ձևակերպելու,  արժեքահեն ուղերձներ և պատմություններ մշակելու, հաղորդակցության այլընտրանքային գործքիներին ծանոթանալու համար: 

Դասընթացի ավարտին դուք կկարողանաք մշակել ռազմավարական հաղորդակցության պլան և արդյունավետ կառավարել հաղորդակցումը։

Ռազմավարական հաղորդակցության առցանց կրթական վիդեոդասախոսությունների շարքը ստեղծվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Տարածել