Մեդիա հարաբերություններ մաս 2

Մեդիա հարաբերություններ մաս 2

Նախորդ մասում անդրադարձանք մեդիայի հետ հարաբերությունների ամենատարածված ձևին՝ մամուլի հաղորդագրություններին։ Դա ամենատարածված, բայց միակ ձևը չէ։

Լրագրողների հետ հարաբերություններ հաստատելու, համայնք ձևավորելու այլ տարբերակներ ևս կան։ Անդրադառնանք դրանցի մի քանիսին։

Նախ արձանագրենք, որ լրագրողների հետ ցանկացած հարաբերություն հաստատելիս կարևոր է «տնային աշխատանքը»։

Լրագրողները ևս թիրախային լսարան են, և նրանց հետ հարաբերություններ հաստատելիս պետք է հաշվի առնել նրանց առանձնահատկություններն այնպես, ինչպես դա արել էինք թիրախային լսարանների մասին խոսելիս նախորդ դասախոսություններում։

Մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները ևս լրագրողների հետ հարաբերությունների ձևերից են։ Մամուլի ասուլիսի ձևաչափը ևս ավանդականներից է։ Ինչպես մամուլի հաղորդագրության դեպքում, այս դեպքում էլ հաղորդակցության մասնագետները իրենք բովանդակություն ստեղծող են, և շատ կարևոր է ունենալ խոսքի հստակ կառուցվածք, հստակ ուղերձներ, ինչպես նաև հաշվի առնել հնարավոր հարցերը և պատրաստվել դրանց կամ պատրաստել կազմակերպության այլ ներկայացուցիչների։

Լրագրողների հետ հարաբերություններ հաստատելու այլ ձևաչափեր են մեդիատուրերը, հանդիպման զանազան ձևաչափերը։

Մեդիատուրերը լավ հնարավորություն են հանդիպելու թիրախային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Սրանք կազմակերպությունների մասին ցանկալի տեղեկատվություն տարածելու առաջին քայլերն են, լրատվամիջոցներին՝ որպես համայքն իրենց շուրջը համախմբելու մի ձև։ Հաճախ սրանք կարող են ներառել կազմակերպությունների ներքին անցուդարձին ծանոթանալն ու «կուլիսներից այն կողմ» իրադարձությունները տեսնելը։ Սրանք ևս նախապես պլանավորվում են, և փաստացի ներկայացվում է այն «անցուդարձը», որը շահեկան է տվյալ կազմակերպության համար՝ իմիջ ձևավորելու տեսանկյունից։ Ինչպես կարելի էր ենթադրել, լրատվամիջոցների հետ հարաբերությունների այս ձևաչափին ևս պետք է նախապես պատրաստվել։ Եվ սա հաղորդակցության ռազմավարության ու մարտավարությունների մեջ մանարամսն ձևակերպվում է։

Լրագրողների հետ հարաբերություններ հաստատելու ձևաչափերից է նաև, այսպես կոչված, աշխատանքային նախաճաշը/ճաշը/ընթրիքը։ Սրանց նախապատրաստվելու ընթացքը ևս նույնն է, ինչ մյուսների դեպքում։ Այս ձևաչափը ևս հստակ ուղերձներ տեղ հասցնելու, իմիջ ձևավորելու հնարավորություն է։

Եվ վերջում կարևոր կետեր, որոնք պետք է հիշել լրագրողների հետ հարաբերություններում․

  1. Բաց եղեք լրատվամիջոցների համար․ դարձեք նրանց տեղեկատվության աղբյուրը։
  2. Մի մոռացեք հետադարձ կապի մասին․ հասկացեք, թե ձեր ուղերձները ինչպես են ընկալվել, բայց ուշադիր եղեք «չափը չանցնելու» համար․ լրագրողների բազմազբաղ առօրյայում մեր հարցերը կարող են հաճախ չափից շատ ու անտեղի թվալ։
  3. Եղեք բացառիկ տեղեկատվության աղբյուր առանձին լրատվամիջոցի համար, ձեռք բերեք նրանց վստահությունը։
  4. Հիշեք՝ մեդիան ևս թիրախային լսարան է։
  5. Ստեղծեք բովանդակություն, որը հետաքրքիր կլինի մեդիայի համար։

Օժանդակ նյութեր

ՆՏ ըն­կե­րու­թյուն­նե­րի PR ա­ռա­ջըն­թա­ցի հիմ­նադ­րույթ­նե­րը

Public Relations Strategy

A Responsible Press Office In The Digital Age

Media Today – Mass Communication in a Converging World

Connecting With Media Handbook 

Introduction To Strategic Public Relations

Современная Пресс-Служба

Паблик Рилейшнз Для Профессионалов

Տարածել