Փուլ 2․ Իրականացում
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ 5. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՉԱՓԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ազդեցության մտածողությունը կօգնի հանգելու ձեր աշխատանքը բարելավելու և զարգացնելու գաղափարների, ինչի շնորհիվ կմեծացնեք ձեր ազդեցությունը: Տվյալները կօգնեն հասկանալու մեր ստեղծած արժեքը շահակիցների տեսանկյունից: Անհրաժեշտ է, որ տվյալները բավականին որակյալ լինեն, որպեսզի մեզ օգնեն ազդեցությունը մեծացնելուն ուղղված որոշումներ կայացնելու և երբեմն մեր ռազմավարությունը վերանայելու:
Որակի առումով պետք է հաշվի առնել տվյալների վերաբերյալ չորս չափանիշ: Տվյալները պետք է լինեն՝
Հնարավոր է՝ տվյալներին ներկայացվող տարբեր պահանջների միջև փոխզիջումներ լինեն: Օրինակ՝ որոշում կայացնելու նպատակով ինչ-որ տվյալներ ժամանակին ունենալու համար գուցե անհրաժեշտություն լինի ընդունելու ճշգրտության որոշակի կորուստ:
Տվյալները համապատասխանում են ցուցանիշների, որոնք կարող են լինել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։
Որպեսզի ավելի վստահ լինեք, որ ցուցանիշները չափում են վերջնարդյունքին առնչվող փոփոխությունները, կարող եք համադրել ցուցանիշները՝ օգտագործելով մեկ օբյեկտիվ և մեկ սուբյեկտիվ ցուցանիշ: Կարող եք ցուցանիշներից մեկի վերաբերյալ հարցազրույց անցկացնել այն մարդու հետ, որի կյանքում փոփոխությունը տեղի է ունեցել, և մեկ ուրիշի՝ գուցե նրա ընտանիքի անդամի հետ զրուցել մյուս ցուցանիշի մասին:
Եկե՛ք տեսնենք, թե HDIF-ի օրինակով այս փուլն ինչպես կազմակերպվեց։ Յուրաքանչյուր վերջնարդյունքի համար մի քանի հարց պատրաստվեց։ Օրինակ՝ կենսամակարդակի բարելավման համար հարցերից էին.
Սոցիալական հզորացման վրա ազդեցությունը չափվեց հետևյալ հարցերով.
Սա հարցերի միայն մեկ մասն էր, ամբողջ ցուցակը մանրամասն ներկայացված է ուղեցույցում։
Ակնհայտ է, որ նշված ցուցանիշները սուբյեկտիվ են, սակայն ռեսպոնդենտների տրամադրած «որակական» օրինակների հետ HDIF-ի նախապատրաստական գործընթացի այս փուլում դրանք բավարար են:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ 6. Ի՞ՆՉ ԾԱՎԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ (ՀՆԱՐԱՎՈՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ) ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵՊՔՈՒՄ
Չափելու համար, թե որքանով է իրավիճակը փոխվել, դուք կարիք ունեք տվյալների գրանցման երկու կետի. մեկը՝ «գործունեության մեկնարկի ժամանակ», մյուսը՝ «երբ հասնում եք վերջնարդյունքին»: Մեկնարկային կամ սկզբնական տվյալները հաճախ կոչվում են ելակետային: Կարևոր է ցուցանիշները վաղ սահմանել, որպեսզի կարողանաք ելակետային տվյալներ հավաքել: Որոշ իրավիճակներում սա համեմատաբար հեշտ է: HDIF-ի պարագայում լավ կլիներ չափել վերոնշյալ ցուցանիշները նախքան ծրագիրը սկսելը, սակայն քանի որ նման չափում չի իրականացվել, մենք կիրառել ենք հետևյալ մոտեցումը. մասնակիցներին խնդրել ենք 1) տրամադրել իրենց սուբյեկտիվ կարծիքը, թե որքանով է վերջնարդյունքը վերագրվում HDIF-ին, և 2) բերել իրական կյանքից օրինակներ՝ ի պատասխան բաց հարցերի, որոնք կօգնեն հասկանալու իրենց կյանքի վրա ունեցած իրական ազդեցությունը:
Եթե մոռանում եք ելակետային տվյալներ հավաքել, մեկ այլ տարբերակ է, օրինակ, առողջությանն առնչվող խնդիրների դեպքում սուբյեկտիվ ցուցանիշի համար հարցնելը՝ «Որքա՞ն ավելի առողջ եք ձեզ զգում այսինչ օրվանից (ամսաթիվ)», իսկ օբյեկտիվ ցուցանիշի համար՝ «Որքանո՞վ է ձեր քաշը փոխվել այսինչ օրվանից»: Կա վտանգ, որ տվյալները ճշգրիտ չեն լինի, քանի որ մարդիկ դժվարանում են հիշել իրդրությունն անցյալում: Այս պատճառով սույն մոտեցումը չի ընտրվել HDIF-ի տվյալների հավաքման մեջ:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ 7. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Անհրաժեշտ է հաշվի առնել երկու հանգամանք.
Իրական փաստացի (Counterfactual): «Իրական փաստացի»-ն պատասխանում է այն հարցին, թե ինչ տեղի կունենար շահառուների հետ, եթե նրանք չներգրավվեին մեր գործողության մեջ կամ չօգտվեին մեր արտադրանքից ու ծառայություններից: Օրինակ, եթե դուք զբաղվածության ապահովման նպատակից վերապատրաստում եք կազմակերպում 50 հոգու համար, և նրանցից 30-ն աշխատանքի է ընդունվում, սա կարող է դիտվել որպես հաջող վերջնարդյունք: Սակայն եթե ունենայիք 20 հոգուց բաղկացած համեմատելի խումբ, որոնք ձեր ծրագրին չեն մասնակցել, և նրանցից 12-ը նույնպես աշխատանք է գտել, սա նշան է, որ ձեր ծրագիրը որևէ փոփոխություն չի առաջացրել: Անգամ եթե դուք 33 հոգու օգնած լինեիք աշխատանք գտնելու, դա ընդամենը կլիներ 3-ով ավելի այն մարդկանց թվից, որոնք աշխատանք կգտնեին առանց ձեր օգնության: Սա կարող է նշանակել, որ դուք վատնել եք ոչ միայն ձեր ռեսուրսները, այլև ձեր մասնակիցների ժամանակը:
Այս հարցին պատասխանելու մի քանի տարբերակ կա: Կարող եք սկսել՝ մարդկանց հարցնելով, թե ինչ կարող էր պատահել: Օրինակ՝ HDIF-ի դեպքում մարդկանց խնդրել են օրինակներ բերել, թե ինչ ազդեցություն է HDIF-ն ունեցել իրենց կյանքի վրա, ապա խնդրել այդ ազդեցությունը գնահատել տարբեր ցուցանիշներով՝ 0%-100%: Թեև փոփոխության վերաբերյալ մարդկանց դատողությունները կարող են սխալ լինել, այնուամենայնիվ, հնարավոր է օգտակար տեղեկություններ ստանալ, եթե պատասխանները կորելացված են ընդհանուր բնութագրիչների հետ:
Կարող եք նաև իրական փաստացի տվյալներ հավաքել ազգային տվյալների բազաներից: Այս մասով որոշում է կայացվել մի քանի ցուցանիշ ավելացնել HDIF-ի տվյալների հավաքման գործընթացում, որոնք այնուհետև հնարավոր կլիներ համեմատել արդյունքների/վերջնարդյունքների հետ: Ահա մեկ օրինակ նման ցուցանիշի, ուղեցույցում կտեսնեք նաև ուրիշները։
Կենսամակարդակի բարելավումը չափելու համար հարց է տրվել, թե ռեսպոնդենտներից քանիսն ունեն բանկային հաշվեհամար կամ իրենց անունով բանկային քարտ: 2017-ում արված Հայաստանի ժողովրդագրական և առողջապահական հարցերի հետազոտությունից գիտենք, որ այս թիվը ցածր է Լոռու մարզում՝ ընդամենը 7%, իսկ ամենաբարձրը Սյունիքի մարզում է՝ 28%: Համեմատելով արդյունքները/վերջնարդյունքների HDIF-ի շահառուների շրջանակում միջին մարզային մակարդակի հետ՝ կունենանք ավելի հավաստի տվյալներ այն մասին, թե միջինում ինչքանով են տարբերվում այս շահառուները մյուս բնակիչներից։
Երկրորդ հանգամանքը, որը պետք է այս փուլում հաշվի առնել, կոչվում է.
Առաջին փուլում, երբ քարտեզագրել եք ձեր շահակիցներին և մշակել խնդիրների ծառը, պետք է պարզած լինեիք, թե որոնք են նույն ոլորտում աշխատող այլ կազմակերպությունները: Այժմ՝ երկրորդ փուլում, կարող եք տվյալներ հավաքել վերջնարդյունքների ուղղությամբ ներդրում ունեցած անհատների/խմբերի/կազմակերպությունների վերաբերյալ՝ դրա մասին ուղղակիորեն հարցնելով մարդկանց:
Օրինակ՝ կարող եք ձեր ծրագրերի մասնակիցներին հարցնել.
Որքան ավելի շատ կենտրոնանաք ձեր շահակիցների կարծիքների վրա, թե որն է կարևոր վերջնարդյունքը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կհասկանաք, թե որն է այս վերջնարդյունքի ուղղությամբ ձեր ներդրումը, և կընդունեք ուրիշների հետ աշխատելու անհրաժեշտությունը: Եթե դուք չափում եք մի վերջնարդյունք, որն ընդամենը ձեր շահակցի մտքում եղած կարևոր վերջնարդյունքի մի մասն է, չեք իմանա՝ արդյոք որևէ արժեք ստեղծում եք, և չեք ունենա տվյալներ, որոնք կօգնեն փոփոխություններ կատարելու՝ ձեր ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար: