Ներածական մասում ասացինք, որ ազդեցության մտածողությունը (շարունակաբար ուսումնասիրել զանազան տարբերակներ և փոփոխել այն, ինչ անում եք) հնարավոր է դարձնում ձեր ունեցած ռեսուրսներով հնարավորինս մեծ ազդեցություն ունենալ: Սա նշանակում է համադրել ձեռնարկատիրական խանդավառությունը ձեր շահակիցների փորձի վերաբերյալ տվյալների հետ: Այսինքն՝ սա նշանակում է պատրաստ լինել շարունակաբար բարելավելու կամ փոփոխելու այն, ինչ անում եք։
ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ՓՈՓՈԽԵԼ ԿԱՄ ԸՆԴԼԱՅՆԵԼ
Այս պահին դուք արդեն պետք է կարողանաք պատասխանել ազդեցության 10 հարցերին: Մենք նաև սահմանում ենք մի քանի ռազմավարական հարցեր, որոնց այս ազդեցության հարցերը կօգնեն պատասխանելու.
Արդյո՞ք ունենք ճիշտ ռազմավարություն: Սրան պատասխանելը կարող է նշանակել, որ պետք է դադարեցնենք մեր աշխատանքը, եթե մարդկանց համար բավարար արժեք չենք ստեղծում:
Արդյո՞ք պետք է փոխենք մեր արտադրանքն ու ծառայությունները կամ նորարարություններ կատարենք՝ մարդկանց համար ավելի մեծ արժեք ստեղծելու նպատակով:
Արդյո՞ք պետք է ընդլայնվենք՝ մարդկանց համար ավելի մեծ արժեք ստեղծելու նպատակով:
HDIF-ի օրինակով, ինչպես մանրամասն ներկայացված է ուղեցույցում, հիմնական մտահոգությունն այն է, որ շահառու կանայք շարունակում են մեծապես կախված մնալ և կարծես այնքան էլ առաջ չեն գնացել ձեռնարկատիրական գործում: HDIF-ն այս խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ ունի.
Հստակ պայմանավորվածություն արտադրող գործընկերների հետ, որ HDIF-ը պատվերներ կտրամադրի միայն որոշակի ժամանակահատվածի համար (օրինակ՝ 10 տարի), որից հետո նրանք պետք է ապահովեն վաճառքի որոշակի մակարդակ նաև այլ պատվիրատուների համար:
Աշխատել կանանց հզորացմամբ հետաքրքրված այլ գործընկերների հետ՝ մշակելու ձեռնարկատիրական ծրագրեր, որոնցում կընդգրկվեն շահառու կանայք՝ HDIF-ի հետ աշխատելուն զուգահեռ:
Գործարկել դրամաշնորհային ծրագրեր, որոնցում ներգրավված շահառու կանանցից ոմանք կսովորեն ինչպես զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ այլ կերպ գործարար հմտություններ ձեռք կբերեն, օրինակ՝ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով:
Ընդլայնել գործունեությունը՝ ավելի շատ պատվիրատուներ գտնելու և շահառու կանանց ավելի շատ աշխատանքներով ապահովելու համար: Սա պարտադիր չէ, որ հանգեցնի ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը կամ կանանց վերջնական ինքնուրույնությանը/անկախությանը, սակայն կարող է մեծացնել դրական ազդեցությունը կանանց վրա՝ ստացված լրացուցիչ եկամտի միջոցով: