Հաղորդակցություն, հաշվետվությունների կազմում

Հաղորդակցություն, հաշվետվությունների կազմում

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

Արտաքին հաշվետվությունները, ինչպես նաև սոցիալական ազդեցության վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը ձեր աջակցողներին, հաճախորդներին և այլոց, վկայում են թափանցիկության մասին և մեծացնում ձեր կազմակերպության նկատմամբ վստահությունը, ինչը կարող է օգնել դրամական միջոցների հայթայթման և ներդրումներ բերելու գործին: Սակայն մեր «ազդեցության մտածողության» վրա կենտրոնանալու համատեքստում հաղորդակցությունն ու հաշվետվությունը հավասարապես կարևոր են որպես ներքին վարժություն: Սա նշանակում է որոշումներ կայացնողներին տրամադրել պատշաճ, ամբողջական և ճշգրիտ տեղեկություններ, որոնց վրա նրանք կարող են հենվել ընտրություն կատարելիս: Որոշում կայացնողները հավանաբար դուք եք, ձեր կառավարման խորհուրդը և անձնակազմը: Նրանք կանոնավոր կերպով պետք է ծանոթանան ազդեցությանն առնչվող տեղեկություններին և դադարեցնելու, փոփոխելու կամ ընդլայնվելու որոշումները դրա հիման վրա կայացնեն: 

 

Կարևոր է ազդեցության վերաբերյալ տեղեկությունները ներկայացնել ոչ միայն ֆինանսավորողներին, այլև մյուս շահակիցներին: Ստուգելով տվյալների ճշգրտությունն իրենց տեսանկյունից՝ շահակիցներն այսպիսով կհաստատեն ձեր մոտեցումը: Սա նաև թափանցիկություն կապահովի, երբ շահակիցները տեսնեն ձեր արդյունավետությունը, ինչպես նաև վերջնարդյունքների տեսակները, որոնք կարող են ակնկալել: 

Արտաքին հաշվետվությունները պետք է ներառեն առնվազն հետևյալը. 

  • հաշվետվության շրջանակը՝ սահմանելով ընդգրկված գործողությունները և ժամանակային ծածկույթը, 
  • հաշվետվության նպատակը, լսարանը և ակնկալվող գործածությունը, 
  • ազդեցության մտածողության զարգացման պլանները,
  • շահակիցներից ստացված տվյալների հիման վրա գործողություններում կատարված փոփոխությունները,
  • ազդեցության հարցերի ամփոփ պատասխաններ՝ վերլուծված ըստ սեգմենտների,
  • գործընթաց, որով ապահովվել են ձեր հաշվետվության մեջ տեղ գտած տեղեկությունների ճշգրտությունը, համապատասխանությունը և ամբողջականությունը:

 

Ներքին հաշվետվությունները մշակվում են որոշակի նպատակ բավարարելու համար, այդ թվում՝ տվյալների հիման վրա որոշումների կայացումը, սակայն պետք է ներառեն. 

  • որոշակի առաջարկություններ, որոնց հիման վրա որոշումներ կկայացվեն,
  • յուրաքանչյուր առաջարկությունը հիմնավորող փաստերը՝ անդրադառնալով ճշգրտությանը, համապատասխանությանը և ամբողջականությանը, ռիսկերն ու հետևանքները կազմակերպության և շահակիցների համար, եթե առաջարկվող որոշումներից որևէ մեկից անհրաժեշտ լինի հրաժարվել:
Տարածել