ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ 3. Ո՞ՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ
Ձեր շահառուներից և շահակիցներից ոմանց արդեն բացահայտել եք, սակայն երբ մտածեք ձեր գործողությունների հետևանքների մասին, շահակիցների ցանկը հնարավոր է ընդլայնվի և ավելի մանրամասն դառնա: Հետևյալ հարցերը կարող են օգնել հասկանալու՝ ովքեր են ձեր շահակիցները:
Ո՞ւմ կարիքն ունեք ձեր գործունեությունն իրականացնելու համար:
Ո՞ւմ վրա է ուղղակիորեն ազդելու ձեր գործունեությունը:
Ձեր գործունեությունն անուղղակիորեն էլ ո՞ւմ վրա կարող է ազդել:
Ո՞ւմ վրա կազդեն ձեր գործունեության բացասական արդյունքները:
Երբ պարզել եք՝ ովքեր են ձեր շահակիցներն ու թիրախ խմբերը, արժի նրանց վիզուալ քարտեզագրել: Սա կարող եք անել գրաֆիկի միջոցով, որտեղ ուղղահայաց առանցքը («իշխանություն») ներկայացնում է շահակցի՝ ձեր ծրագրի հաջողության վրա ունեցած ազդեցությունը, իսկ հորիզոնականը («շահ»)՝ շահակցի ներգրավված լինելու մոտիվացիայի աստիճանը: Շահակիցների քարտեզագրումը խմբային վարժություն է ձեր թիմի համար: Քննարկե՛ք, բացահայտե՛ք և տեղադրե՛ք շահակիցներին քարտեզի վրա՝ օգտագործելով ինքնասոսնձվող թերթիկներ:
Եկե՛ք տեսնենք, թե ինչպես կարելի է սա անել HDIF-ի օրինակով։ Հերթով մտաբերում ենք հնարավոր բոլոր շահակիցներին կամ շահագրգիռ կողմերին և տեղավորում ենք նրանց ըստ իրենց ունեցած իշխանության և շահի։ Օրինակ՝ HDIF-ի արտադրող գործընկերները, բոլոր դեպքերում, շատ շահագրգիռ են, այսինքն՝ HDIF-ի հաջողության նկատմամբ նրանց հետաքրքրությունը կամ շահը մեծ է։ Դրա համար նրանց դնում ենք քարտեզի աջ հատվածում, բարձր շահին համապատասխան։ Բայց նրանք իշխանության առումով թույլ են, չեն կարող շատ ազդել HDIF-ի գործունեության վրա, հատկապես քիչ փորձ ունեցող արտադրող գործընկերները, եթե HDIF-ի կողմից առաջարկվող պայմաններին չհամաձայնեն, սոցիալական ձեռնարկությունը կարող է հրաժարվել նրանց հետ համագործակցելուց և նոր գործընկեր գտնել։ Ավելի փորձառու արտադրող գործընկերները մի փոքր ավելի բարձր իշխանություն ունեն, որովհետև փորձված որակի արտադրողներ են և հետևաբար ավելի թանկ գործընկերներ են HDIF-ի համար։ Այսպիսով՝ այս խումբը բաժանում ենք երկու մասի, և մեկը գտնվում է մյուսից ավելի բարձր, համապատասխան իշխանության ավելի բարձր մակարդակի։ HDIF-ի միջազգային պատվիրատուները՝ որպես հաճախորդների կարևորագույն սեգմենտ, և՛ բարձր շահ կամ հետաքրքրվածություն, և՛ բարձր իշխանություն ունեն, նրանց պատվերների լինել/չլինելը մեծ ազդեցության ունի HDIF-ի հաջողությունների վրա։ Իսկ, օրինակ, երկրի կառավարության դեպքում կարող է իշխանությունը բարձր լինել, որովհետև տեսականորեն բոլոր որոշումները (օրինակ՝ հարկային քաղաքականություն, արտահանման մասին օրենքներ) կազդեն մեր սոցիալական ձեռնարկության վրա։ Միևնույն ժամանակ, HDIF-ի աշխատանքը, որպես առանձին միավոր, կարող է շատ չհետաքրքրել երկրի կառավարությանը, հետևաբար այս շահակիցը քարտեզի ձախ կողմում է («ցածր շահ կամ հետաքրքրվածություն»), բայց վերևի կեսում («բարձր իշխանություն»)։ Նույն կերպ կարելի է մնացած բոլոր մտաբերված շահակիցներին տեղադրել այս քարտեզում:
Դրանից հետո ձեր քարտեզի վրա ընդգծե՛ք կամ շրջանակի մեջ վերցրե՛ք այն հիմնական շահակիցներին, որոնց պետք է նկատի ունենաք ձեր ազդեցության պլանում:
Ինչպես արդեն քննարկեցինք, HDIF-ի օրինակով տեսնում ենք, որ արտադրող գործընկերներն ավելի շատ իշխանություն են ստանում HDIF-ի պատվերները կատարելու ընթացքում: Սա բնական է և ընթացիկ ազդեցության լավ նշան, թեև «զուտ գործարարության» տեսանկյունից նշանակում է, որ արտադրող գործընկերները HDIF-ի վրա ազդելու ավելի մեծ լծակներ ունեն և անհրաժեշտության դեպքում կարող են ուրիշ պայմանների շուրջ բանակցել: Սա է պատճառը, որ HDIF-ը արտադրող բոլոր գործընկերների հետ հետևում է արդար առևտրի սկզբունքներին, և նման արդար վերաբերմունքը կախված չէ արտադրող գործընկերոջ ունեցած իշխանությունից: Արդյունքում, անգամ երբ նրանց իշխանությունն աճում է փորձի հետ, արտադրող գործընկերները բանակցելու կարիք չեն ունենում, քանի որ գործընկերությունը շարունակում է արդար լինել:
Արդեն սկսել եք պատասխանել ազդեցության 3-րդ հարցին՝ ո՞ւմ կյանքում են փոփոխություններ տեղի ունենում մեր աշխատանքի շնորհիվ:
Հաջորդող բոլոր տեսանյութերում մենք կկենտրոնանանք միայն մեկ շահակից խմբի օրինակի վրա՝ շահառու կանանց, որոնք պատրաստում են HDIF-ի ձեռագործ ապրանքները: Բայց պետք է բացահայտենք ընտրված խմբի նաև այլ շերտեր կամ ենթախմբեր, որոնք խմբի անդամների հետ ընդհանուր բնութագրիչներ, սակայն այլ փորձառություն ունեն: Սա շատ կարևոր է լինելու գործընթացի հաջորդող փուլերում։
HDIF-ի դեպքում այս կապը հնարավոր է տեսնել կանանց՝ որպես արտադրողների աշխատանքային փորձում:
Ձեր դեպքում շահակից խմբերի շերտավորումը կամ սեգմենտացիան կարող է հիմնվել ընդհանուր բնութագրիչների վրա, ինչպես, օրինակ.
Մասնավոր ձեռնարկություններն անընդհատ օգտագործում են սեգմենտացիան՝ հասկանալու իրենց տարբեր հաճախորդներին և նրանց նախասիրություններն ու կարիքները, յուրաքանչյուր շերտին/սեգմենտին համապատասխան ծառայություններ և ապրանքներ մշակելու և նրանց համար առավելագույն արժեքն ապահովելու նպատակով: Սոցիալական ձեռներեցները պետք է որդեգրեն համանման մոտեցում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ 4. Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՆ ՁԵՐ ՇԱՀԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Այժմ պետք է որոշեք ինչպես ներգրավել շահակիցներին ձեր գործողությունների շնորհիվ իրենց զգացած (կամ՝ զգալիք) փոփոխությունները հասկանալու գործում:
Անհրաժեշտ է ավելի խորությամբ ուսումնասիրել ձեր շահակիցների կյանքում տեղի ունեցող փոփոխությունները: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը՝ որպես զրույցը սկսելու ուղեցույց.
Շահակիցների հետ զրույցների ժամանակ հաճախ կհասկանաք, որ մի վերջնարդյունքը հանգեցնում է մյուսին, կամ որ դրանք փոխկապակցված են: Անհրաժեշտ է որոշել՝ որքան հեռու եք ցանկանում գնալ դեպքերի հաջորդականության մեջ:
Եկե՛ք ուսումնասիրենք HDIF-ի կոնկրետ օրինակը։
Ըստ HDIF-ի հիմնադրի և աշխատակազմի հետ քննարկումների՝ հստակ ձևակերպված ցանկալի վերջնարդյունքները կանանց ինքնավստահության բարձրացումը և նրանց եկամուտների աճն էին: Սակայն հասկանալու համար, թե ինչպես է եկամտի աճն ազդում նրանց ընտանեկան վիճակի և ընդհանուր առմամբ հզորացման վրա, մի քանի միջանկյալ արդյունքներ են սահմանվել, որոնք ծառայում են որպես չափման ցուցանիշներ:
Սրանք կենտրոնանում էին չորս ոլորտների վրա.
HDIF-ի մշակած Փոփոխության տեսությունն առաջարկում է, որ արտադրության մեջ ներգրավված կանանց իշխանությունը կմեծանա փորձի հետ, երբ նրանք ավելի մեծ թվով պատվերներ իրականացնեն և ավելի շատ եկամուտ ունենան: Այսպիսով՝ HDIF-ի հետ աշխատած ժամանակի տևողությունը հիմնական բնութագրիչ է, որը կարող է բացատրել շահառուների վրա եղած ազդեցությունների միջև տարբերությունները:
Նկատենք, որ HDIF-ի հետ աշխատած ժամանակի տևողությունն ինքնին վերջնարդյունք չէ: Այն պարզապես գործոն է, որը կարող է ազդել շահառուների կյանքում տեղի ունեցած վերջնարդյունքի տեսակի կամ մակարդակի վրա:
Մշակած Փոփոխության տեսությունն առաջարկում է, որ արտադրության մեջ ներգրավված կանանց իշխանությունը կմեծանա փորձի հետ, երբ նրանք ավելի մեծ թվով պատվերներ իրականացնեն և ավելի շատ եկամուտ ունենան: Այսպիսով՝ HDIF-ի հետ աշխատած ժամանակի տևողությունը հիմնական բնութագրիչ է, որը կարող է բացատրել շահառուների վրա եղած ազդեցությունների միջև տարբերությունները, և դա կարելի է օգտագործել արդյունքների սեգմենտավորման նպատակով։
Ահա և վերջարդյունքների այն քարտեզագրումը, որ ստանում ենք HDIF-ի ազդեցության չափման համար։ Ինչպես տեսնում եք, կատարելու ենք 4 ուղղություններով չափում 2 տարբեր սեգմենտներում։ Դուք էլ ձեր սոցիալական ձեռնարկության համար նման պատկեր պետք է ստանաք՝ ըստ նրա, թե ինչ ուղղություններ եք չափում և ինչ սեգմենտներ ընտրում։
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ 10. Ո՞Ր ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԵՎ ԲԱՎԱՐԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ԴՐԱՆՔ ԿԱՌԱՎԱՐԵՆՔ
Եթե ուշադիր հետևում եք տեսանյութին, ուրեմն նկատել եք, որ մենք ազդեցության 4-րդ հարցից անմիջապես անցանք 10-րդ և վերջին հարցին։ Սա պարզապես այն պատճառով է, որ 4-րդ հարցից հետո ավարտվում է պլանավորման փուլը, և սկսում ենք իրականացման փուլը և տվյալների հավաքումը։ Ամենավերջում՝ 10-րդ հարցի ժամանակ, վերադառնում ենք պլանավորման փուլ և շղթան փակում։ Այսպիսով՝ պարզապես նշենք, որ վերջում պետք է վերլուծենք ստացված փոփոխությունները և որոշենք, թե որոնք են կարևոր մեր գործի համար։ Չպետք է փորձել ամեն ինչ կառավարել և ամեն գործոնի վրա ազդել։ Պետք է ընտրել ամենակարևոր փոփոխությունները և փորձել հենց դրանց վրա ներգործություն ունենալ։