Դասախոսությունների այս շարքը նվիրված է հանրային արշավներին։ Այս և հաջորդող դասախոսությունների ընթացքում մենք միասին կփորձենք հասկանալ, թե
Ի՞նչ է հանրային արշավը
Քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող արշավների ինչպիսի՞ տեսակներ կան
Ինչպե՞ս պլանավորել հանրային արշավներ՝ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով
«Հանրային արշավներ» առցանց կրթական վիդեոդասախոսությունների շարքը ստեղծվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։